Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները սովորել են անջատել GPS-ը ուղեղի մեջ. 1in.am

Գիտնականները սովորել են անջատել GPS-ը ուղեղի մեջ. 1in.am

Կենսաբանները պարզել են, թե ինչ տեղի կունենա առնետի հետ, եթե նրա ուղեղում անջատվի նավիգացիոն համակարգը: Հենց դրա համար են բրիտանացի, ամերիկացի և նորվեգացի գիտնականներն այս տարի Նոբելյան մրցանակ ստացել: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում:

 

Խոսքն այն բջիջների մասին է, որոնք ձևավորում են կոորդինացման համակարգը: Այդ բջիջները լիցքաթափվում են, երբ մարդը կամ կենդանիները հայտնվում են որոշակի տարածքում:

 

Կալիֆոռնիայի համալսարանի նեյրոֆիզիոլոգները մշակել են միկրովիրաբուժական վիրահատություն, որի օգնությամբ նրանք վնասել են ուղեղի այն հատվածները, որտեղ գտնվել են այդ բջիջները, և հետևել են, թե դրանից հետո ինչպիսի վարք են ցուցաբերել առնետները:

 

Ինչպես սպասվում էր՝ առնետները սկսել են վատ վարժվել, նրանք չեն հիշել օբյեկտների տեղադրության վայրը: Նրանք կորցրել են տարածքային հիշողության հնարավորությունը: Բայց առնետները պահպանել են տարածությունում կողմնորոշվելու ունակությունը, չնայած գիտնականները կարծում էին, որ նրանք այդ հնարավորությունն էլ կկորցնեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. svopi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ